Ձյուն չէ․ Սուրենյանը հայտնել է Երևանի օդում նկատվող սառցե բյուրեղների առաջացման պատճառը

11.01.2025, 12:21
Երևանում վաղ առավոտից օդում նկատվում են մանր սառցե բյուրեղներ, որոնք որոշ հատվածներում հայտնվում են գետնին
Ձյուն չէ․ Սուրենյանը հայտնել է Երևանի օդում նկատվող սառցե բյուրեղների առաջացման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղների առաջացման պատճառը։

«Հարգելի քաղաքացիներ, Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն, այլ առկա մառախուղի խտացման հետևանք», – գրել է Սուրենյանը Facebook–յան իր էջում։