Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

16.09.2021, 15:52
Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին.ՎԻԴԵՈ
Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շատ անհանգստացած ենք այս պահին Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակով, ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Գորիս–Կապան ճանապարհին ստեղծված լարված իրավիճակը։

Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Համարում ենք, որ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը», – ասաց Քերոբյանն այսօր լրագրողներին կառավարության նիստից հետո։

Загружается новость ... "Лево"

Նա նշեց, որ ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը օր առաջ լուծելու ուղղությամբ:

«Բնականաբար պատերազմից հետո մինչև նորմալ կյանքի անցնելը այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց ուղղակի պետք է սառնասիրտ ու հետևողականորեն լուծել այս խնդիրները, որպեսզի դրանք հնարավորինս քչանան և ի վերջո վերանան», – ասաց Քերոբյանը:

«Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհով և չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք և այլն, , պետք է զբաղվել նաև այլ խնդիրներով», – ասաց Քերոբյանը` արձագանքելով լրագրողի այն հարցին, թե թշնամին մտել է Հայաստանի սուվերեն տարածք, և նա ինչպես է պատկերացնում այդ հարցի լուծումը:

Քերոբյանը նաև ընդգծեց, որ ճիշտ չէ զբաղվել միայն մեկ խնդրով ու մոռանալ մնացած բոլոր խնդիրները։

«Այս խնդիրը (Գորիս–Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին է խոսքը, խմբգր.) լուծելու համար մենք պետք է ուենանք ուժեղ տնտեսություն, աճող արտահանում և այլն», – ասաց նախարարը։

Քերոբյանը նաև ավելացրեց, որ կառավարությունն իր գործողություններում փորձում է թույլ չտալ էսկալացիա և խնդիրներն հետևողաբար լուծելով` գնալ առաջ:–0–