550.94
6.32
480.88
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ձևացրել է, թե Ալեն Սիմոնյանն է ու բարերարի որդի․ 38-ամյա տղամարդը գումարներ է շորթել ու քիչ էր մնում կնոջը հասցներ ինքնասպանության

21:26
02 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են հանրությանը հայտնի անձանց անվամբ բացված ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով խարդախությամբ հափշտակություններ կատարելու, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, ինքնասպանության հասցնելու դեպքերի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համացանցի միջոցով տարբեր օգտատերերից խարդախությամբ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը Արարատի մարզի բնակիչ է:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հունիսից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանրությանը հայտնի անձանց՝ «Վարդան Սրմաքեշի», «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի», «Սարգիս Կարապետյանի» անվամբ «Facebook.com» և «Instagram» սոցիալական կայքերում գրանցել է կեղծ էջեր:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ տուժածներից երեքին ներկայացել է որպես հայազգի, Հայաստանում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրած, ռուսաստանաբնակ գործարար, հանրության շրջանում հայտնի անձի որդի «Սարգիս Կարապետյան»:

Գործարարի համբավն այդ կերպ օգտագործելու միջոցով, իր՝ որպես վստահելի անձնավորություն տպավորությունն ապահովելուց հետո, նշված կեղծ էջով նամակագրություն է սկսել ֆեյսբուքյան կին օգտատերերի հետ, ասել, որ Հայաստանում իրականացնում է տարբեր խոցելի խմբերի աջակցության բարեգործական ծրագրեր:

Загружается новость ... "Лево"

Համացանցային նամակագրության սկզբնական շրջանում օգտատերերի մոտ թողնելով դրական տպավորություն և նրանց մոտ ստեղծելով կեղծ վստահություն, շփումների ընթացքում հայտնել է, թե իբրև իր կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին ծառայեցնելու նպատակով նախատեսված, իբրև իր մոտ եղած դրամական միջոցներն անկանխիկ կերպով օգտագործելու հետ կապված առկա են տեխնիկական խնդիրներ և քանի որ այդ ծախսերն իրենցից մեծ գումարներ չեն ներկայացնում, որոնք իր մտերիմներից խնդրելու դեպքում իր համար անհարմար և անցանկալի իրավիճակ կստեղծվի, վերադարձնելու «խոստումով» խնդրել է «Idram» էլեկտրոնային դրամապանակի իր հաշվեհամարներին փոխանցել գումարներ: Օգտատերերը, կեղծ տվյալներով ու անձնական նամակագրության արդյունքում ստացած «դրական» տպավորությամբ պայմանավորված, ինչպես նաև վստահ լինելով, որ շփվում են գործարարի որդու հետ, վերջինիս կողմից նշված հաշվեհամարներին պարբերաբար փոխանցել են տարբեր չափերի գումարներ:

Այնուհետև, բարեգործության իրականացման պատրանքն ապահովելու համար նույն ժամանակահատվածում վերադարձրել է ստացված գումարների մի մասը՝ այդ կերպ ամրապնդելով վստահությունն իր հանդեպ, իսկ վերջնարդյունքում խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերով, նախնական տվյալներով, 1.702.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նույն տղամարդու կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ ևս:

«Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս իր կեղծ էջով հաստատված նամակագրության ընթացքում ձևավորված վստահության արդյունքում կին օգտատերերից մեկին հայտնել է՝ նրա հանդեպ իբր ունեցած զգացմունքների մասին, սիրահետել է նրան և շարունակելով նամակագրությունն իբրև գործարարի որդի՝ կնոջը խնդրել է ուղարկել իր կիսամերկ տեսագրությունը: Վերջինս, հայտնվելով տղամարդու ծուղակում և գտնվելով մոլորության մեջ, ուղարկել է իր կիսամերկ տեսագրությունը, իսկ երբ կնոջը հայտնել է իր իրական ինքնությունը և հետագա շփումները չեն հաջողվել, սպառնացել է, թե իր տրամադրության տակ գտնվող վերոնշյալ տեսագրությունը հնարավոր է հրապարակի համացանցում՝ այն հասանելի դարձնելով նրա դստեր համադասարանցիներին և վերջիններիս ծնողներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կինը, գտնվելով անելանելի վիճակում, իր կյանքին վերջ տալու նպատակով, օգտագործել է բուժական դեղաչափը գերազանցող քանակությամբ հոգեմետ դեղահաբեր: Բարեբախտաբար ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել:

Վարույթն իրականացնող մարմնի և ՀՀ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), 144-րդ հոդվածով (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախությունը): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժածների ամբողջական շրջանակը պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են վերոհիշյալ անձանց անվամբ գրանցված կեղծ օգտատիրոջ գործողություններից, կարող են դիմել վարույթն իրականացնող մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:17
14 Հունվարի 2022
Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել
Հայաստանում կկառուցվի Հիսուս Քրիստոսի արձանը. Գագիկ Ծառուկյանի ընտանիքը մրցույթ է հայտարարել
12:34
14 Հունվարի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի
Ձևակերպելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Classic կամ Mastercard Standard քարտ՝ կենսաթոշակային տարիքի հաճախորդները կունենան հասանելիություն իրենց դրամական միջոցներին 24/7 ռեժիմով
11:19
14 Հունվարի 2022
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ–ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
21:07
13 Հունվարի 2022
Ադրբեջանցի 4 զինծառայողներ առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա 400 ոչխարներին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանցի 4 զինծառայողներ ուժի գործադրմամբ առևանգել են Տեղ գյուղի բնակչին ու նրա 400 ոչխարներին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
16:16
13 Հունվարի 2022
QR կոդ կամ թեստ. տեսչական մարմինը պարզաբանել է` ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը հանրային վայրերում
QR կոդ կամ թեստ.  տեսչական մարմինը պարզաբանել է` ինչպե՞ս է իրականացվելու վերահսկողությունը հանրային վայրերում
16:06
13 Հունվարի 2022
Օմիկրոնով վարակվածները ՀՀ քաղաքացիներ են. ԱՆ փորձագետը մանրամասներ է հայտնում նրանց վիճակից
Օմիկրոնով վարակվածները ՀՀ քաղաքացիներ են. ԱՆ փորձագետը մանրամասներ է հայտնում նրանց վիճակից
16:00
13 Հունվարի 2022
Հայաստանում առաջին անգամ արձանագրվում է COVID-19–ի վերարտադրողական բարձր ցուցանիշ. փորձագետը նախազգուշացնում է
ԱՆ փորձագետը զգուշացնում է կորոնավիրուսի տարածման մակարդակի բարձր տեմպերի մասին
15:02
13 Հունվարի 2022
Զոհված զինծառայողների ծնողները պետությունից կստանան փոխհատուցում փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար
Զոհված զինծառայողների ծնողները պետությունից կստանան փոխհատուցում փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար
14:44
13 Հունվարի 2022
«Մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին». Փաշինյանը տրամադրված է առաջ մղել խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը
Փաշինյանը հայտարարել է, որ մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին, Հայաստանը հետևողականորեն առաջ է մղելու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը
13:15
13 Հունվարի 2022
Ովքե՞ր են բազմազավակ հայ պաշտոնյաները (ՎԻԴԵՈ)
Ովքե՞ր են բազմազավակ հայ պաշտոնյաները, ներկայացնում ենք ներկա և նախկին պաշտոնյաներին, ովքեր ունեն չորս և ավելի երեխա. ՎԻԴԵՈ
12:09
13 Հունվարի 2022
Հայաստանում կրկին պահեստազորի հավաքներ կանցկացվեն, կներգրավվի 65 քաղաքացի
Կառավարությունը որոշեց. Հայաստանում կրկին պահեստազորի հավաքներ կանցկացվեն, կներգրավվի 65 քաղաքացի
11:47
13 Հունվարի 2022
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 111 մարդ, մահացել է 4 մարդ
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 նոր դեպք, առողջացել է 111 մարդ, մահացել է 4 մարդ