412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս

10:18
25 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:խ, հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ Գ. Տ.-ն, ֆակուլտետի ուսանողի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ առանց նրա գիտելիքները փաստացի ստուգելու վերջինիս դրական գնահատականներ նշանակելու գործընթացը կազմակերպելու համար, ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 ՀՀ դրամ կաշառք, այնուհետև այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ին: Ստանալով դեկանի համաձայնությունը՝ Գ. Տ.-ն վերջինիս հետ՝ նշված ուսանողին դրական գնահատական նշանակելու խնդրանքով դիմել են քննություններն ընդունող դասախոսներին: Արդյունքում ուսանողն առանց անհրաժեշտ գիտելիքների ստուգման ստացել է դրական գնահատականներ:

Բացի այդ, դեկան Հ. Ս.-ն իր տեղակալ՝ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Ա. Ն.-ի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու դիմաց Պ. Հ.-ից ստացել են կոնյակ և 4000 ԱՄՆ դոլար կաշառք:

Նույն ժամանակահատվածում ֆակուլտետի երկու այլ ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու՝ քննական գործընթացում առանց վերջիններիս գիտելիքները ստուգելու դրական գնահատականներ նշանակելու դիմաց, դեկան Հ. Ս.-ն ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում՝ դոցենտ Գ. Տ.-ի հետ, կաշառք են ստացել նրանցից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Տ.-ն ֆակուլտետի մեկ այլ դասախոս Ա. Մ.-ի հետ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Ա. Մ.-ի մատնանշած ուսանողների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 2023 թվականի մարտին նշանակված քննությունն առանց գիտելիքների իրական ստուգման դրական գնահատելու գործընթացը կազմակերպելու և իրականացնելու դիմաց ստացել են կաշառք:

24.05.2023 թվականին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են:

Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել