421.35
5
386.38
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (ՎԻԴԵՈ)

15:51
12 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Աս մասին հայտնել է Պետրոսյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

 Փաստաբանը Facebook-յան իր էջում հրապարակել է միջադեպի տեսանյութը՝ նշելով, որ կադրերում պատկերված գործողությունը չի համընկնում Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։

«Մասնավորապես, պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը», - նշել է Ասլանյանը:

Ոստիկանությունն իր հերթին տարածել է հաղորդագրություն տվյալ միջադեպի կապակցությամբ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:

Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:

Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:

Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պետրոսյանի փաստաբանն իր հերթին նշել է, որ Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։

«Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ.Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի կատարման անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է», - նշել է փաստաբանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
10:58
12 Մայիսի 2023
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր, մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր. ՖՈՏՈ
10:17
12 Մայիսի 2023
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:01
12 Մայիսի 2023
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
19:05
11 Մայիսի 2023
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
16:07
11 Մայիսի 2023
Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը
Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, հայտարարել է Ավինյանը
14:24
11 Մայիսի 2023
Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են (ՖՈՏՈ)
Երևանում են նոր տրոլեյբուսներից 4–ը. ՖՈՏՈ
13:21
11 Մայիսի 2023
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Սոթքի հատվածում. ՊՆ
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը