«Դրամատուրգիա». Զախարովան հայտնել է Լավրովի ու Փաշինյանի հանդիպման մասին (ՖՈՏՈ)

21.11.2020, 13:57
«Դրամատուրգիա». Զախարովան հայտնել է Լավրովի ու Փաշինյանի հանդիպման մասին. ՖՈՏՈ
«Դրամատուրգիա». Զախարովան հայտնել է Լավրովի ու Փաշինյանի հանդիպման մասին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Загружается новость ... "Лево"

Զախարովան Facebook–յան իր էջում հրապարակել է լուսանկար, որում Լավրովն ու Փաշինյանը զրուցում են։

«Դրամատուրգիա», – գրել է Զախարովան` լուսանկարին կից։

Այսօր առավոտյան Երևան է ժամանել ռուսական պատվիրակությունը, որի կազմում բացի ՌԴ ԱԳ նախարարից ներառվել են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ պատվիրակությունը կայցելի նաև Բաքու։–0–