Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

06.05.2019, 19:06
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է լինելու։
Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն փակ է լինելու երթևեկության համար: 

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: 

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–