Դեպրեսիա և ցածր ինքնագնահատական. հոգեբանը խոսել է դպրոցում դիմակ կրելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)

23.09.2020, 23:27
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսել է դպրոցներում երեխաների կողմից դիմակ կրելու բացասական ազդեցության մասին. ՎԻԴԵՈ
Դեպրեսիա և ցածր ինքնագնահատական. հոգեբանը խոսել է դպրոցում դիմակ կրելու ազդեցության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսել է դպրոցներում երեխաների կողմից դիմակ կրելու բացասական ազդեցության մասին։

Загружается новость ... "Лево"

Նա հայտարարել է, որ դասերի ժամանակ դիմակների մշտական կրման պատճառով կարող է առաջանալ դեպրեսիա, կնվազի ինքնագնահատականը, ինչպես նաև կարող են առաջանալ կոմունիկացիոն խնդիրներ։

Հոգեբանը դա բացատրում է նրանով, որ երեխաների շփման մեջ մեծ մասը զբաղեցնում է ոչ վերբալ հաղորդակցությունը, միմիկան և ինտոնացիաները (երեխայի ոչ ամբողջական բառապաշարի պատճառով)։ Դիմակի կրումը սահմանափակում և խեղաթյուրում է հաղորդակցության այդ տեսակը, ինչը և հանգեցնում է մի շարք խնդիրների։

«Երեխաներին զրկում են ոչ վերբալ հաղորդակցությունից։ Նա հայտնվում է դիսկոմֆորտի մեջ։ Կան պաթոլոգիաներ, երբ, մեծանալով, երեխան չի խոսում և ունենում է շատ նևրոտիկ դրսևորումներ, կարող է դառնալ կամ շատ դեպրեսիվ, կամ շատ ագրեսիվ։ Մենք ունենալու ենք այս երկու դրսևորումները, քանի որ զրկում ենք երեխաներին կոմունիկացիայից», – ասաց Մադաթյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա»–ի հարցին։

Հոգեբանը նաև հայտարարեց, որ նոր կանոններն ու սահմանափակումները զրկել են երեխաներին դպրոց գնալու մոտիվացիայից։

Հոգեբանի խոսքով, երեխայի համար կային մոտիվացիոն մեխանիզմներ, իսկ կարանտինի պայմաններում նման բան չկա։

«Սեպտեմբերի 1–ը երեխայի համար դարձել էր տոն, երբ նոր շորիկները հագնի, նոր պայուսակը գցի։ Երբ դուք հիշեք ձեր մանկությունը, կհիշեք, թե ինչպես էինք սկզբում ճիշտ լրացնում մեր օրագիրը։ Մենք կարոտում ենք մեր համադասարանցիներին, նրանց հետ շփվելուն, սոցիալիզացիային, միջանցքով վազվզելուն։ Ուսման նկատմամբ մոտիվացիան ստեղծվում է սոցիալիզացիայի միջոցով, այլ կերպ հնարավոր չէ։ 10 –12 տարեկան երեխային չես կարող բացատրել, թե ուսումն ինչքան կարևոր է իր համար», – ընդգծեց Մադաթյանը։

Հոգեբանը հայտարարեց, որ ծնողները կարող են կանխել երեխաների վրա դիմակների կրման բացասական ազդեցությունը միայն եթե բողոքեն դպրոցներում «դիմակային» ռեժիմի դեմ։–0–