«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն

19.03.2021, 01:02
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն
«Դեմ եմ ցանկացած բռնության». նախարար Արշակյանը ներողություն է խնդրել ու պատրաստ է կրել պատասխանատվություն

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով բռնություն է կիրառել լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ, իր Facebook–յան էջում հայտարարել է, որ դեմ է ցանկացած բռնության և առաջնորդվում է հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է Irakanum.am–ի լրագրող և գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանի վրա։ Հարձակման պահը ֆիքսել են սրճարանի տեսախցիկները։

Ավեի վաղ Ֆահրադյանը Facebook–յան իր էջի ուղիղ եթերի ժամանակ տեղեկացրել է, որ տեսնելով նախարարին սրճարանում` հարցրել է, թե ինչու է նա այնտեղ անցկացնում աշխատանքային ժամանակը։ Արշակյանը պատասխանել է, որ աշխատում է նաև գիշերային ժամերին և խնդրել է անջատել տեսախցիկը։ Որոշ ժամանակ անց Արշակյանը նույն սրճարանում հարձակվել է Ֆահրադյանի վրա` վնասելով նրա ձեռքն ու կոտրելով նոութբուքը։ Ֆահրադյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին։

«Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։ Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ», – նշել է Արշակյանը։–0–