Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց 50 մլն դրամ գրավը վերացվեց
02.06.2021,
10:46
Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց 50 մլն դրամ գրավը վերացվեց

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, նախօրեին արդարացրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Հայկ Սարգսյանին։
Դանիբեկյանը նշել է, որ դատարանը ապացուցված չի համարել Սարգսյանին մեղսագրվող հանցագործությունը «Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու կամ կրելու» հոդվածի հատկանիշներով։
«Դատարանը որոշել է Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔԿ 120–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշնեով (Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) և դաարեցնել նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով», – ասել է դատավորը։
Դատարանի վճռով նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց 50 մլն դրամ գրավը վերացվեց։
Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Սարգսյանին վերագրող սպանության փորձը վերաորակվեց անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։
Ավելի վաղ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել «Սճպանության փորձ» և «Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու կամ կրելու» հոդվածի հատկանիշներով։–0–