439.88
4.45
403.71
+7
Եղանակը Երևանում
Հայ

Դասական կոնյակի վառ եզրերը ARARAT-ի համահոտային հավաքածուի նոր խմիչքում

15:07
04 Հուլիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ARARAT Cherry՝ լեգենդար ARARAT-ի նոր եզրը, որը արտացոլում է հայկական կոնյակի պերճանքն ու ծաղկման, բնության առատաձեռնության և զմայլվելու, թերևս, ամենատարածված խորհրդանիշը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Նոր արտադրանքի համը կոնյակի և բալի համահոտային բազմազանության ներդաշնակ հանգավորումն է, փայլատակող գույների ետևում մեղմորեն թաքնված համերի բացահայտումը։

30% թնդություն ունեցող ARARAT Cherry խմիչքը առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որը վերածվում է երկարատև և աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի։Այս նոր արտադրանքով բրենդը գնում է առաջ և միաձուլում է դասական հայկական կոնյակը բալի՝ թե՛ որպես հյութալի բույսի, թե՛ որպես տարբեր սերունդներին հայտնի մշակութաբանական խորհրդանշի հետ։ Բալի ծաղկումը մարդկային հուզական ապրումների հատուկ ժամանակաշրջան է, որին անդրադարձել և իրենց ստեղծագործություններում գովերգել են հայտնի գրողներն ու նկարիչները։ Դա ամառային հմայքի, ջերմ երեկոների և անկեղծ զրույցների ժամանակաշրջանն է։ Միավորելով հյութեղ բալն ու հայկական կոնյակը` ARARAT-ը առաջարկում է սպառողին հանրածանոթի նոր ձևը։ Երկու, կարծես թե, հայտնի համերը լիապես նոր ընթերցմամբ։

ARARAT Cherry-ն ARARAT համահոտային շարքի երրորդ խմիչքն է, որը գալիս է համալրելու ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն։

2019 թվականին մեկնարկած ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նորարարական շարքը նպատակ ուներ ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավել նոր սպառողների։ Անցած երեք տարիների ընթացքում բրենդին հաջողվեց գրավել նշանակալի դիրքեր, և ըստ հեղինակավոր IWSR-ի՝ սպառման ծավալներով դառնալ աշխարհում առաջինը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Այսպես, հավաքածուի անդրանիկ խմիչքի՝ ARARAT Apricot-ի վաճառքները առաջին իսկ տարում 4 անգամ գերազանցեցին սկզբնական կանխատեսումները։ Այսօր ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն գրանցում է կայուն աճ և ներկայացված է աշխարհի 25 երկրներում։

ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուն հայկական կոնյակի նոր ընթերցում է, որը փոխում է դասական խմիչքի կարծրատիպային ընկալումները և նոր ժամանակակից մատուցման ձևերի շնորհիվ, բացահայտում նրա բազմաշերտ համի նոր եզրերը։ Ինչպես ARARAT Cherry-ն, այպես էլ ARARAT Apricot-ն ու ARARAT Coffee-ն կարելի է վայելել թե մաքուր տեսքով՝ սառեցված կամ սառույցով, թե թեթև և թարմացնող կոկտեյլներում։ Մասնավորապես, ARARAT Apricot-ը տոնիկով կամ խնձորի հյութով, ARARAT Coffee-ն՝ կոլայով, ARARAT Cherry-ն՝ նռան կամ լոռամրգի հյութով։

Հարկ է նշել, որ ARARAT-ի համահոտային երանգավորմամբ հավաքածուի յուրաքանչյուր խմիչք ոչ միայն ծանոթ համերի ներդաշնակ միավորում է, այլև նոր համային էտալոնի ձևավորում՝ անգամ ամենադժվարահաճ քիմքի համար։

ARARAT-ի համահոտային երանգավորմամբ նոր խմիչքները սկզբունքային բացահայտում էին կոնյակի դասական և, որոշակի իմաստով, կոնսերվատիվ կատեգորիայի համար, որոնք ուրվագծեցին պատասխանատու սպառման նոր հորիզոններ և կատարելապես ընդլայնեցին պատկերացումներն առ այն, թե ում համար են այս խմիչքները։ Այսօր հայկական կոնյակը ոչ միայն առատաձեռն սեղանի և կյանքի հիշարժան պահերի անքակտելի տարրն է, այլև սրճարաններում ու բարերում ընկերների և մտերիմների հետ ջերմ զրույցների և լավ ժամանցի պարտադիր ուղեկիցը։

Հաղորդելով նոր երանգ համահոտային խմիչքների միջազգային միտումներին՝ ARARAT Cherry-ն նոր գույներ կբերի մարդկային անկեղծ շփումների ջերմ ավանդույթին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով