Կորոնավիրուսից մեկ օրում 24 մարդ է մահացել. թարմ տվյալներ ԱՆ–ից

23.02.2022, 11:13
Կորոնավիրուսից մեկ օրում 24 մարդ է մահացել. թարմ տվյալներ ԱՆ–ից
Կորոնավիրուսից մեկ օրում 24 մարդ է մահացել. թարմ տվյալներ ԱՆ–ից
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 23-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 946 նոր դեպք, կատարվել է 4759 թեստավորում, առողջացել է 1545 մարդ, մահացել է 24 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417456 դեպք, որոնցից 395700 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11780 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8378 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել 2875218 թեստավորում:-0-