«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները

19.06.2019, 12:26
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջերս հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։

Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն` նույն կազմակերպությունից վերցված սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես նաև խոհանոցի աշխատակցի մոտ հայտնաբերվել է սալմոնելլայի մանրէ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ են հայտնաբերվել նաև շրջակա միջավայրի մակերեսներից վերցված լվացուկներում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

Հարկ է փաստել, որ հիվանդների կենսանմուշների լաբորատոր հետազոտություններում ևս հաստատվել է սալմոնելլա հիվանդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնե է, որ հունիսի 11-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել էին կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, դեպքը գրանցվել է «Ծիրանի» ռեստորանում տեղի ունեցած հարսանեկան միջոցառումից հետո։ Նշվում է նաև, որ թունավորվածների թիվն ավելի մեծ է։

Ավելի վաղ «МBG Hospitality» ընկերության հասարակայնության հետ կապերի մենեջեր Աննա Սալոմեն «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է, որ  «Ծիրանի» ռեստորանային համալիրը չի հրաժարվում պատասխանատվությունից և պատրաստ է փոխհատուցել տուժածների անալիզների և բուժման ծախսերը, եթե ապացուցվի, որ տուժածները թունավորվել են ռեստորանի ուտելիքից։ Նշենք, որ «Ծիրանի» ռեստորանային համալիրը պատկանում է «МBG Hospitality» ընկերությանը։ -0-