Չնայած երևանցիների վրդովմունքին. Ավինյանը կարծում է, որ միասնական տոմսային համակարգը ձեռնտու է ահռելի թվով մարդկանց համար

13.01.2025, 14:50
Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու, կարծում է Ավինյանը
Չնայած երևանցիների վրդովմունքին. Ավինյանը կարծում է, որ միասնական տոմսային համակարգը ձեռնտու է ահռելի թվով մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու, կարծում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է այն առումով, որ ավելի մատչելի է լինելու, բայց շատերն ուղղակի ինֆորմացիոն բացի պակասով տեղյակ չեն, որ միասնական տոմսային համակարգի դեպքում ամսական տոմսերից օգտվելիս իրենց համար էականորեն ավելի ձեռնտու է լինելու, քանի որ շատ հաճախակի են օգտվում տրանսպորտից»,- նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Հիմա Երևանում ավտոբուսի և մետրոյի մեկ ուղետոմսն արժե 100 դրամ (մոտ 0,25 դոլար), տրոլեյբուսինը՝ 50 դրամ։

Սոցցանցերում երևանցիները վրդովված են նոր սակագներից և հարց են տալիս՝ կոնկրետ ի՞նչ ուսումնասիրությունների ու վիճակագրական տվյալների հիման վրա է քաղաքապետարանը հաշվարկել նոր սակագները։ Նրանք նշում են, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մեծ բեռ է դառնալու ընտանեկան բյուջեի համար։

Ավինյանի խոսքերը

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ 2025 թվականից հասարակական տրանսպորտի միջին ուղեվարձը կկազմի 144 դրամ։

«Մարդիկ, ովքեր արտոնություն չունեն և շատ չեն օգտվում տրանսպորտից, մի փոքր ավել կվճարեն։ Իսկ տրանսպորտից շատ օգտվողներն ավելի քիչ են վճարելու, նույնիսկ շատ են լինելու դեպքերը, երբ 100 դրամից ցածր են վճարելու», – ասել է նա նախորդ տարվա դեկտեմբերին

Միասնական տոմսային համակարգի մասին

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում գործում է միասնական տոմսային համակարգ, ըստ որի՝ ուղետոմսերը կարժենան.

* 280 (300) դրամ՝ «90 րոպե» տոմսի համար (3 ուղևորության համար)

* 880 (900) դրամ - օրական փաթեթ (8 ուղևորության համար)

* 4800 (5000) դրամ՝ շաբաթական փաթեթի համար (30 ուղևորության համար)

* 8800 (9000) դրամ՝ ամսական փաթեթի համար (անսահմանափակ)

* 23,600 (24,000) դրամ՝ 90 օրվա համար (անսահմանափակ)

* 88,800 (90,000) դրամ՝ մեկ տարվա համար (365 օր, անսահմանափակ)

Առաջին թիվն առցանց տոմսի արժեքն է, իսկ փակագծերում՝ ֆիզիկական ուղետոմսի արժեքը։

Ցանկացած սակագնային փաթեթ գնելիս քաղաքացիները կկարողանան օգտվել բոլոր տեսակի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսներից, մետրոյից, տրոլեյբուսներից։

Արտոնությունների մասին

2025 թվականի հունվարի 1-ից արտոնություններ են տրամադրվում մինչև 7 տարեկան երեխաներին (անվճար երթևեկություն), 8-ից 18 տարեկան դպրոցականներին (20% զեղչ), 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականներին (անվճար), 63 տարեկանից բարձր թոշակառուներին (30% զեղչ), Երևան քաղաքում սովորող ուսանողներին՝ անկախ գրանցման վայրից (15% զեղչ), մեկ ծնող կորցրած կամ ծնողազուրկ ուսանողներին (անվճար), 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք (անվճար), մանկատների և տուն-ինտերնատների սաներին, պետությունից նպաստ և օգնություն ստացող անձանց համար (20% զեղչ), նախկին ԽՍՀՄ հերոսներին, Սոցիալիստական ​​աշխատանքի, Հայաստանի ազգային հերոսներին, Փառքի շքանշանակիրներին (անվճար), 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների ծնողներին (անվճար):