632.79
7.15
519.83
+25
Եղանակը Երևանում
Հայ

«Չեմ ուզում պատկերացնել անգամ սարսափելի երազում». Ուրիխանյանը` երկրում գրանցվող ներքին գործընթացների և ադրբեջանցիների ներխուժման միջև կապի մասին

22:18
15 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է խոսակցությունները սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սյունիքում Ադրբեջանի գործողությունների միջև կապի մասին։

Загружается новость ... "Лево"

Ուրիխանյանին հարց տրվեց այն մասին, թե, արդյոք, նա կապու՞մ է սահմանին տեղի ունեցող իրադարձությունները ներքաղաքական զարգացումների հետ. ոմանք պնդում են, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են սպասվող ընտրություններով և կարող են հիմք դառնալ դրանց չեղարկման համար։

«Այսինքն, ադրբեջանցիներն ընտրությունների կապակցությամբ մտե՞լ են մեր տարածք։ Ես անգամ սարսափելի երազում չեմ ուզում պատկերացնել, որ կարող է կապ լինել մեր ներքին որոշումների և ադրբեջանցիների գործողությունների միջև։ Ընտրությունները նշանակվել են բացառապես հայտնի հրաժարականի (Փաշինյանի), Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հայտնի քվեարկությունների արդյունքում», – ասաց նա։

Ուրիխանյանը նշեց, որ եթե սահմանին սկսվի բախում և էսկալացիա, անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այդ ընթացքում կազմակերպել ընտրություններ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին
14:01
08 Հունիսի 2021
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
13:55
08 Հունիսի 2021
Համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին.Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նախօրեին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին
12:37
08 Հունիսի 2021
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան.ՎԻԴԵՈ
11:08
08 Հունիսի 2021
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
22:45
07 Հունիսի 2021
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները (ՎԻԴԵՈ)
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները.ՎԻԴԵՈ
22:31
07 Հունիսի 2021
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
19:01
07 Հունիսի 2021
ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում
Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը
18:51
07 Հունիսի 2021
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
14:40
07 Հունիսի 2021
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը .ՎԻԴԵՈ