Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն

31.03.2023, 12:49
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։

Hraparak.am–ի հաղորդմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել և սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանը, որը վերջերս է դարձել պատգամավոր,ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ պատասխանել է, թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ, տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաև Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ խփել է։

Անմիջապես ահազանգել են իրավապահներին, քրեական վարույթ է հարուցվել, Մհեր Սահակյանին կանչել են հարցաքննության։

Քաղպայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը  վնասվածքներ է ստացել։ Ականատեսների պատմելով` Վարդանյանին արյունոտ դեմքով տարել են հիվանդանոց։–0–