Ցանկությունների ու մաղթանքների ցանկ «Նովոստի–Արմենիա»–ից՝ 2024թ․–ին ընդառաջ

29.12.2023, 12:54
Անցնող տարվա վերջին օրերին մեր գործակալությունը որոշեց կազմել 2024 թվականի ցանկությունների ցանկը
Ցանկությունների ու մաղթանքների ցանկ «Նովոստի–Արմենիա»–ից՝ 2024թ․–ին ընդառաջ
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շուտով Ամանր է, իսկ դա նշանակում է, որ երազելու և երազանք պահելու ժամանակն է: Չնայած ամեն ինչին, մենք շարունակում ենք հավատում հրաշքներին, քանի որ Նոր տարին մաքուր էջից սկսելու, անհաջողությունները մոռանալու և առաջ գնալու նոր առիթ է:

Անցնող տարվա վերջին օրերին մեր գործակալությունը որոշեց կազմել 2024 թվականի ցանկությունների ցանկը։

 Եվ այսպես․․․

– Մաղթում ենք, որպեսզի Արցախը կրկին լինի հայկական, իսկ հայությունը համախմբվի ընդհանուր գաղափարի շուրջ։

– Որպեսզի Հայաստանը բարգավաճի, իսկ ժողովուրդը ձեռք բերի վստահություն վաղվի օրվա մեջ։

– Որպեսզի ապրենք անվտանգ աշխարհում և անհրաժեշտության դեպքում կարողանանք պաշտպանվել ցանկացած աղետներից։

– Որպեսզի մենք, մեր մտերիմները, հարազատներն ու սիրելիները լինեն առողջ, լի ուժով և հույսով։

– Որպեսզի գումարը բավարարի ոչ միայն անհրաժեշտը գնելու, այլև հոգին ջերմացնող հաճելի ծախսերի համար։

– Որպեսզի Հայաստանն աշխարհի առաջատարների թվում լինի ներառական տնտեսական աճով, իսկ աղքատություն հասկացությունը երկրում ընդմիշտ մոռացվի։

– Որպեսզի Երևանում խցանումներ քիչ լինեն, տրանսպորտը ժամացույցի պես աշխատի և չլինի գերբեռնված, իսկ մեքենաների կայանման գինը լինի ողջամիտ սահմաններում։

- Որպեսզի աշխարհն ավելի հասանելի դառնա ճամփորդությունների համար, և մարդիկ կարողանան ազատ այցելել տարբեր երկրներ, պատմական և մշակութային հուշարձաններ։

– Որպեսզի գալիք տարում բոլոր հայկական ընկերությունները հանգիստ կազմակերպեն ամանորյա կորպորատիվներ՝ չմտածելով բիզնեսում կուտակված խնդիրների մասին։

– Որպեսզի ունենանք լավ լուրերի բազմաթիվ առիթներ, որոնք ուրախությամբ կներկայացնենք մեր սիրելի ընթերցողներին։

– Որպեսզի մեր մաղթանքներն անպայման իրագործվեն գալիք՝ նահանջ տարում, հակառակ դեպքում ինչո՞ւ են մեզ մեկ օր ավել տալիս, եթե ոչ մեր ցանկությունները կատարելու համար։

Շնորհավոր Ամանոր, առողջություն և հաջողություն ենք մաղթում։

Սիրով

«Նովոստի–Արմենիա»