Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Տավուշի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել է, որ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։
«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը», – նշել է Չոբանյանը Facebook–յան իր էջում։
Ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ, բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։
«Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։ Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ», – գրել է մարզպետը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի։–0–