Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ սայլակի վրա նստած մարդը, կարող է արդյունավետ իրականացնել․ Փաշինյան
19.12.2024,
15:46
Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ հաշմանդամություն ունեցող, սայլակի վրա նստած մարդը, շարժունակության սահմանափակում ունեցող կարող է արդյունավետ իրականացնել, ասաց Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պարզվեց՝ մեր օրենսդրությունը ոչ մի պարագայում թույլ չի տալիս սահմանափակում ունեցող անձանց վերցնել ծառայության Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Փրկարար ծառայությունում:
Այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
«Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ հաշմանդամություն ունեցող սայլակի վրա նստած մարդը, շարժունակության սահմանափակում ունեցող կարող է արդյունավետ իրականացնել։ Ինչո՞ւ չանել դա: Սա մի կողմից հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները լիարժեք օգտագործել, մյուս կողմից նրանց հնարավորություն կտա հանրային կյանքին լիարժեք ինտեգրվել»,-ասաց նա: