«Բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս». ԱԺ–ում կրքերը թեժացան (ՎԻԴԵՈ)

11.01.2023, 14:00
ԱԺ–ում կրքերը թեժացել էին. ՎԻԴԵՈ
«Բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս». ԱԺ–ում կրքերը թեժացան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել ԱԺ պատշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։

Վեճը սկսվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի միջև:

Անդրանիկ Քոչարյանը միջամտեց` թույլ չտալով Աննա Գրիգորյանին շարունակել ելույթը։

«Ես պետք է ընդհատեմ, որովհետև դուք խախտում եք արդեն: Չհասկացա, էս եկել եք առաջին նիստին ձեր կողմից մասնակցությունը խանգարելո՞վ: Վերջ տվեք»,-ասաց Քոչարյանը։

«Ձեր տոնը փոխեք, այսուհետ չհամարձակվեք : Եթե մինչև այսօր բամբասկոտ կնոջ նման որտեղ նստում իմ անունն եք տալիս, այսուհետ չհամարձակվեք», – ի պատասխան արձագանքեց Գրիգորյանը։

«Բամբասկոտ կինը ձեր ամուսինն է, լռեք, մի հատ հավաքեք ձեզ»,- գոռալով ասաց հանձնաժողովի նախագահը:–0–