Բաքուն հրապարակել է 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Երևան

08.12.2023, 11:27
Հրապարակվել են 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Հայաստան
Բաքուն հրապարակել է 32 հայ զինծառայողների անունները, որոնք կվերադառնան Երևան
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են 32 ռազմագերիների անունները, որոնք կվերադարձվեն Հայաստան։

Զինծառայողների վերադարձի մասին ասված է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ։

Բաքվի կողմից ազատ արձակվող 32 հայ զինծառայողներից 26-ը 2020 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հադրութում գերեվարված անձինք են, 6–ը տարբեր ժամանակներում ձերբակալվել են Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հաստատված անցակետում։

1․ Ավագյան Հրաչ Արզումանի
2․ Սերոբյան Գեղամ Սամվելի
3․ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի
4․ Թոսունյան Լևոն Աշոտի
5․ Բաղդասարյան Արթուր Էդուարդի
6․ Ստեփանյան Դավիթ Ստեփանի
7․ Գերաբյան Հրայր Հրաչի
8․ Միքայելյան Անդրանիկ Վազգենի
9․ Ավագյան Սերոբ Սուրենի
10․ Կոստանյան Նարեկ
11․ Հարությունյան Վարազդատ Սերյոժայի
12․ Մարտոյան Մանուկ Հովհաննեսի
13․ Վարդանյան Արսեն Արայիկի
14․ Դիլանյան Արման Վազգենի
15․ Թադևոսյան Հրայր Վարդանի
16․ Բահրիկյան Վախագան Էդիկի
17․ Արամյան Կարեն Արմենի
18․ Սուքիասյան Անդրանիկ Սրապի
19․ Մարտիրոսյան Գևորգ Սամվելի
20․ Կիրակոսյան Էդուարդ Արմենի
21․ Գևորգյան Ռոբերտ Հովիկի
22․ Եղիազարյան Սասուն Սեյրանի
23․ Հակոբյան Վոլոդյա Գագիկի
24․ Ավագյան Տիգրան Մանուկի
25․ Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի
26․ Ավետիսյան Վաղարշակ Աշոտի
27․ Ռաֆայելյան Վլադիմիր Օտարի
28․ Սարգսյան Իշխան Աշոտի
29․ Հովակիմյան Հարություն Յուրիկի
30․ Ղազարյան Կարեն Աշոտի
31․ Ոսկանյան Գագիկ Աշոտի
32․ Էուլջեքջյան Վիգեն Աբրահամի

Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին

Նոյեմբերի 7–ին հրապարակված ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:

Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:–0–