ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին (ՎԻԴԵՈ)

28.07.2021, 18:25
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին.ՎԻԴԵՈ
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Գեղարքունիքում վիրավորված զինծառայողները պատմել են գիշերն ընթացած մարտերի մասին։

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։-0-