Բացառիկ կադրեր․ ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է Հայաստանի անտառներում
26.12.2024,
13:43
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Այս ամենը վկայում է մեր երկրի կենսաբազմազանության և էկոլոգիական հարստության վերակագնման մասին, ինչպես նաև այն արդյունք է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված արդյունավետ պահպանության աշխատանքների», – նշել է Սիմիդյանը։