Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը (ՖՈՏՈ)

04.11.2022, 15:41
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը. ՖՈՏՈ
Ազատության հրապարակում հանդիսավորությամբ բացվեց Օհան Դուրյանի արձան- հուշակոթողը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ականավոր դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 4-ին Ազատության հրապարակում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, տեղադրվեց մաեստրոյի արձան-հուշակոթողը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արձան-հուշակոթողի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և մշակութային գործիչներ:

 - рис.1

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ երբ տեսել է քանդակի լուսանկարը, ցնցվել է: «Ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր: Նա այսպիսին չէր երևում բեմում: Հիշում եմ Ստաս Նամինի՝ Օհան Դուրյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը, որում Դուրյանը փորձի ժամանակ կարճաթև շապիկով է: Նրա բազուկների, այդ մկանուտ, տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ես ցնցվեցի, որովհետև ֆրակով Դուրյանը տեսանելի և ամբողջությամբ հասկանալի չէ: Այդ մերկացած, բազուկոտ ձեռքերի անհասկանալի, բայց միևնույն ժամանակ գրավող շարժումն է Օհան Դուրյանը: Եթե Օհան Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէ»,- նշել է Փաշինյանն ու շնորհավորել մտահղացման հեղինակին և գաղափարն իրականացնողներին:

Արձան-հուշակոթողի գաղափարը պատկանում է Վահան Վարդապետյանին, արձանի քանդակագործը Գետիկ Բաղդասարյանն է, ճարտարապետը` Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանի հեղինակը` Արսեն Պետրոսյանը: Համակարգման աշխատանքներն իրականացրել է Սամվել Ղումաշյանը:–0–