424.95
4.2
401.46
+10
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր

09:54
28 Հուլիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա,, հաղորդում է Առաջին լրատվականը:

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ կա արդեն միջազգային արձագանք Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:

«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, բեռների ու բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար խոչընդոտ չկա, փաստ է մնում, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ԼՂ բնակչությանը բեռը չի կարողանում հասնել»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, նրանք այնտեղ են, որտեղ տեղակայվել են` Կոռնիձորի հատվածում, նոր զարգացում չկա, սպասում են պատասխանի` բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
«Մեր առաջնային նպատակը եղել և մնում է հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին հասցնելը, այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը»,- նշեց նա:

Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր:
Հարցին` բեռնատարները որքան ժամանակ կմնան Կոռնիձորի սահմանային հատվածում, Սարգսյանը պատասխանեց.
«Հստակ ժամկետների մասին խոսել չեմ կարող, որովհետև մենք ի սկզբանե այս գործընթացի մեջ ներգրավվել ենք հումանիտար բեռը ԼՂ հասցնելու նպատակով, ոչ թե ժամկետներ որոշելու համար»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ
13:07
20 Հոկտեմբերի 2023
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը
12:44
20 Հոկտեմբերի 2023
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
Երևանից առաջին անգամ ուղիղ չվերթ է գործարկվել դեպի Շրի Լանկա
10:38
20 Հոկտեմբերի 2023
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 3 անձ մեղադրվում են մոտ 20մլն դրամի կաշառք ստանալու մեջ
09:55
20 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Երևանում ժամանակավորապես կսահմանափակվի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
19:37
19 Հոկտեմբերի 2023
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցվածմ շենք–շինությունները կապամոնտաժվեն
14:05
19 Հոկտեմբերի 2023
«Ակադեմիական քաղաքը» տեղակայվելու է երկու տեղամասերում. նոր մանրամասներ
Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով
13:22
19 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ՍՇՎ–ի բարձր ակտիվություն է, ԱՆ–ն կոչ է անում պատվաստվել
Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ
11:13
19 Հոկտեմբերի 2023
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մի քանի ժամ առաջ երթևեկությունն արգելված էր բեռնատարների համար
10:07
19 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կտեղա առաջին ձյունը
Ձմեռը մոտենում է, Հայաստանում կտեղա առաջին ձյունը
09:50
19 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում