Այսօր 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
19.02.2025,
10:20
Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Դրոյի 4, 6-8, 10-14, 16 զույգ շենքերի, Պ.Սեվակ 1/14-122 տների, Կամարակ 2 նրբանցքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։