Այսօր 4 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10.02.2025,
10:48
4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 10-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղ. 1-100 տների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։