Այս պահին մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի. ոստիկանություն

02.05.2022, 12:01
Ոստիկանությունից հայտնում են, որ այս պահին մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի
Այս պահին մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի. ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտից մայրաքաղաքի երեք տասնյակ խաչմերուկներ փակվել էին քաղաքացիների կողմից:

«Ոստիկանության ծառայողներն արագորեն վերականգնել են երթևեկությունը:

Загружается новость ... "Лево"

Ներկայումս մայրաքաղաքում բոլոր ճանապարհները բաց են ու երթևեկելի», - նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները փակել էին Երևանի կենտրոնի մի շարք առանցքային փողոցներ և պողոտաներ: Ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է կազմակերպում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը: Մայիսի 1-ի երեկոյից փակ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ընդդիմադիրները վրաններ են տեղադրել ու գիշերում են:-0-