Այս գիշեր մարտական հենակետում 19–ամյա 3 զինծառայողի դի է հայտնաբերվել
19.08.2021,
10:30
Այս գիշեր մարտական հենակետում 19–ամյա 3 զինծառայողի դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–