417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ավշար համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՎԻԴԵՈ)

14:28
24 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Մասնավորապես, ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ՝ 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնվել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95.000.000 ՀՀ դրամ գործարանային արժեքով «Ottevanգer» մոդելի, 700կգ/ժամ հզորությամբ համակցված կերի հոսքագիծը, որը համապատասխան մաքսային ձևակերպումներ կատարելուց հետո նշված արժեքով հաշվառվել է համայնքի գույքային հաշվեկշռում:

Համայնքի նախկին ղեկավարը, պարտավորված լինելով համայնքի գույքն առանց շահույթ ստանալու նպատակի օգտագործել համայնքի և բնակիչների շահերին համապատասխան, վերը նշված հոսքագիծն անհատույց, առանց որևէ փաստաթղթավորման հանձնել է եղբորը փաստացի պատկանող՝ Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը, որտեղ 9 տարի շարունակ նշված հոսքագիծը շահագործվել է ՍՊ ընկերության արտադրական կարիքների համար:

Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշար համայնքի նախկին ղեկավարը նախաձեռնել է նշված գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթացը, որի շրջանակներում 95.000.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է ընդամենը 19.000.000 ՀՀ դրամ և Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա՝ ուղղակի վաճառքով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը:

Արդյունքում՝ համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել է համայնքի և բնակիչների շահերին հակառակ, համայնքը զրկվել է եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ ֆիզիկական մաշվածության հետևանքով հոսքագիծը կորցրել է իր հաշվեկշռային արժեքի գերակշիռ մասը՝ նվազելով 76.000.000 ՀՀ դրամով և նշված չափով համայնքին պատճառվել է նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Հավելենք, որ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու նպատակով համայնքի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա և ընտանիքի անդամների անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինիս անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Համայնքի նախկին ղեկավարի կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ