414.89
4.78
386.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Ավանդական հայկական Ամանոր. մոռացված ծեսեր ու պահպանված սովորույթներ

20:27
31 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամանորին հաշված ժամեր են մնացել: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին:

Ամանորին այստեղ պատրաստվում են շատ մանրակրկիտ` հավատարիմ մնալով դարերից եկող հատուկ ավանդույթներին: Սակայն քչերն են մտածել, թե ուր են տանում այս կամ այն ավանդույթի ակունքները, և քանի դարվա պատմություն ունեն: 

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանը «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում պատմել է, թե ինչպես էին հայերն ավանդաբար նշում Ամանորը, ինչպիսի ավանդույթներ ունեին և ավանդույթներից որոնք են հասել մեր օրեր: 

«Նովոստի Արմենիա». մի փոքր պատմեք Հայաստանում Ամանորը նշելու ավանդույթների մասին։

Խ. Գրիգորյան. հայկական ավանդական Ամանորի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ ժամանակաշրջանի Նոր տարվա մասին ենք խոսում` Նավասարդի, որը նշում էին օգոստոսին, Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին կամ Ամանորի, որը 18 դարից մենք նշում ենք հունվարի 1-ին: 

Загружается новость ... "Лево"

Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր: 

«Նովոստի Արմենիա». պահպանվե՞լ են, արդյուք, այս ավանդույթները։

Խ. Գրիգորյան. Ամանորի տոնակատարության ավանդական ծեսերն անընդհատ փոխվել են: Այսինքն, չի կարելի ասել, թե ամեն տարի դրանք նույնն էին, ավելին, ամեն ժամանակաշրջան առանձնանում էր իր հատուկ ամանորյա միջոցառումներով: 

«Նովոստի Արմենիա».ի՞նչ ուտեստներ էին ավանդաբար պատրաստում Ամանորին մեր նախնիները։

Խ. Գրիգորյան. ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով: 

Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածք, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:

Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։

Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր: 

Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ: 

«Նովոստի Արմենիա». ինչպիսի՞ կարևոր ծեսեր էին հայերը պահպանում Նոր տարուն։

Խ. Գրիգորյան. Նոր տարուց առաջ մարդիկ պետք է ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ: 

Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից: 

«Նովոստի Արմենիա». Գնում էին արդյո՞ք հայերը հյուր Ամանորին, թե՞ դա համեմատաբար նոր ավանդույթ է։

Խ. Գրիգորյան. հյուր գնալը հին ավանդույթ է: Այսօր այդ երևույթն ավելի քիչ է հանդիպում: Առաջ Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին: 

Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին, նրան բերում էին միրգ, գինի ու այլ խմիչք: Հետո գնում էին գյուղի ավագանիների տներ: Քանի որ մինչև Նոր տարի մարդիկ ծոմապահության մեջ էին, ապա մսային կերակուրը բացակայում էր ամանորյա սեղաններից: 

«Նովոստի Արմենիա». ի՞նչ նվերներ էր ընդունված նվիրել Ամանորի առիթով։ Հագնու՞մ էին հայերն ինչ-որ հատուկ զգեստներ այդ օրը։

Խ. Գրիգորյան. Նոր տարում նոր հագուստի անհրաժեշտություն չի եղել, նվերներ նույնպես չկային որպես այդպիսին: Իսկ ամանորի նախաշեմին պատրաստվող թխվածքները, որոնք օգտագործվում էին գուշակություններ անելու համար, նախատեսված էին հենց նվերների համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում