Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)

06.05.2020, 09:00
Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)
Արտակարգ ծննդաբերություն արտակարգ պայմաններում. Մասիսի բժիշկները ստիպված են եղել երեխայի ծնունդն ընդունել տանը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Այնթապ բնակավայրում տեղի է ունեցել արտակարգ ծննդաբերություն, բժիշկները ստիպված են եղել կնոջ ծնունդն ընդունել տան պայմաններում։

«05.05.2020 լուսադեմին,Մասիսի Բժշկական Կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն,տեղ հասնելուն պես հասկացան,որ կանչը սովորական չէ ,այլ` Արտակարգ: Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում», – նշվում է Մասիսի բժշկական կենտրոնի Facebook–յան էջում:

Շտապօգնության բժիշկ` Աշոտ Առաքելյանը, բուժքույր` Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը:

«Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը `Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ- գինեկոլոգ է»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

«Հիվանդանոցում թե՛ մոր ,թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար: Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին: Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար: Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...Կեցցե′ք…», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–