Արշակ Կարապետյանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԶՈւ–ում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը
23.09.2021,
10:15
Պաշտպանության նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԶՈւ–ում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Загружается новость ... "Лево"
ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։
«Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Արշակ Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։-0-