Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. պաշտոնական

01.03.2021, 16:22
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. պաշտոնական
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են. պաշտոնական
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:

Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

«Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ փետրվարի 27–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը։ Այն առարկություններով վերադարձրել է վարչապետի աշխատակազմ։ Փաշինյանը այն կրկին ուղարկել է նախագահին։

Նախօրեին իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։–0–