Արմեն Մուրադյանը նշել է COVID-19–ի պատվաստման միակ հակացուցումը

05.10.2021, 12:51
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը  նշել է COVID-19–ի պատվաստման միակ հակացուցումը
Արմեն Մուրադյանը նշել է COVID-19–ի պատվաստման միակ հակացուցումը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պատվաստման միակ հակացուցումը պատվաստման առաջին դեղաչափից հետո գրանցված ծանր անաֆիլակտիկ վիճակն է, հայտարարել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը «Ազատություն» ռ/կ–ին։ 

«Հակացուցումը միայն ծանր անաֆիլակտիկ վիճակն է պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո։ Եթե դուք ունեք ալերգիկ ռեակցիաներ և Կվինկեի այտուցի հակում, անպայման զգուշացրեք բժիշկներին, որոնք իրականացնելու են պատվաստումը», – ասաց նա։

Մուրադյանը նշեց, որ պատվաստման կաբինետը պետք է համապատասխան ձևով պատրաստել, իսկ պատվաստումից հետո քաղաքացին պետք է մի քանի գտնվի բժշկական հսկողության տակ։ Մուրադյանի խոսքով, հակացուցում կարող է լինել միայն հիվանդության ընթացքը։–0–