Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Բայդենի հատուկ օգնականի հետ
22:03
25 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը:-0-