423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների մասին ամբողջ ինֆորմացիան հավաքագրվել է.ՄԻՊ օգնական

14:06
30 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 30-ը Անհայտ կորած անձանց միջազգային օրն է, որը հիշատակում է զինված հակամարտության, բռնության, գաղթի ու բնական աղետների հետևանքով անհայտ կորած հարյուր հազարավոր անձանց։

Այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանը հայտնեց, որ Արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների մասին ամբողջ ինֆորմացիան հավաքագրվել է: Եվ մարտական գործողություններից հետո արձանագրվել են մի շարք խնդիրներ:

«Օրինակ՝ քաղաքացիները, դիմելով իրավապահ մարմիններին, ովքեր ուղղակի պարտավորություն ունեն իրենց հարազատների մասին տեղեկատվություն տրամադրելու, ոչ բավարար ինֆորմացիա են տրամադրել, կամ ընդհանրապես ոչ մի ինֆորմացիա չեն տրամադրել: Մարդու իրավունքների պաշտպանն այս խնդիրների մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո համապատասխան միջոցներ է ձեռնարկել»,-ասաց Անդրանիկ Եղոյանը:

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով՝ մարտական գործողություններից ամիսներ անց, պատկան մարմինները համապատասխան ինֆորմացիա չեն տրամադրում անհետ կորածների հարազտներին: Դրանով հանդերձ ընտանիքների մոտ տպավորություն է ստեղծվում, որ իր հարազատը գտնվում է գերության մեջ:

«Նույնիսկ, եթե որևէ ինֆորմացիա չկա, որ անձը գտնվում է գերության մեջ, ընտանիքի մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ իր հարազատը գերության մեջ է, և լրացուցիչ տառապանք է պատճառում: Մենք անհետ կորածների, գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների հարազատների հետ ամենօրյա ռեժիմով պարբերաբար կապի մեջ ենք: Եվ  ակտիվորեն համագործակցում են  նաև Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության հետ»,-ասաց մարդու իրավունքների պաշտպանի օգնականը:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ նշեց, որ որ տարածաշրջանում հազարավոր մարդիկ անհայտ կորել են Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են տառապել՝ անտեղյակ իրենց սիրելիների ճակատագրի մասին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր փորձագիտությամբ աջակցում է պատկան մարմիններին՝ անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու և ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։ Մենք համագործակցում ենք շահագրգիռ կառավարական կառույցների հետ ողջ տարածաշրջանում՝ առաջարկելով մեր տեխնիկական փորձագիտական աջակցությունը»,-ասաց Ամատունին։

Անդրանիկ Եղոյանի գնահատմամբ՝ պետական մարմինների միջև համագործակցության լուրջ խնդիրներ կան: 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ պատերազմական գործողությունների ընթացքում, պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատներին ժամանակին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու իրավունքը:

«Պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որն ընդունել է բազմաթիվ քաղաքացիների՝ անհետ կորածների, գերության մեջ գտնվողների հարազատներին, որոնց պետք է պատշաճ տեղեկատվություն տրամադրվեր: Սակայն մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում, որ հանձնաժողովն իր պարտականությունները չի կատարում»,-ասաց Անդրանիկ Եղոյանը:

Ամատունու խոսքով՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության միջոցով նաև կիսում են աշխարհի այլ երկրներում ԿԽՄԿ-ի կուտակած փորձը:

«Մենք շարունակելու ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն ընտանիքներին պատասխաններ տրամադրելու համար։ Այս պահին որոնողական աշխատանքներ են դեռևս տեղի ունենում: Մենք զուգահեռ աշխատում ենք նաև ընտանիքների հետ, փորձում ենք նրանցից տեղեկություններ ստանալ, որպեսզի կարողանանք, իշխանություննրին աջակցելով դրանց ընթացք տալ: Քանի որ, ի վերջո, ընտանիքներն իրավունք ունեն իմանալ՝ ինչ է պատահել իրենց հարազատների հետ, և իշխանությունների պարտականությունն է պաշտպանել այդ իրավունքը»,- ասաց Զառա Ամատունին։

Ամատունին հավելեց նաև, որ հիմա շատ ավելի կարևոր է հարազատներին անհրաժեշտ ինֆորմացիա տրամադրել, տալ պատասխաններ, թե ուր են իրենց զավակները: Իսկ անհետ կորելու հանգամանքերը ճշտելն արդեն գտնվում է մեկ այլ տիրույթում, որը գուցե, Կարմիր խաչի իրավասությունների մեջ չէ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին