Արցախի շրջափակման ընթացքում ԿԽՄԿ–ն Հայաստան է տեղափոխել 38 պացիենտ. Ամատունին ներկայացրել է միջնորդական առաքելության առանձնահատկությունները (ՎԻԴԵՈ)
20.01.2023,
12:24
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման սկզբից ի վեր` առ այսօր իրականացրել է 13 հումանիտար գործողություն, տեղեկացրեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ժամանակ։
«Ընդհանուր առմամբ 38 հոգի տեղափոխվել է Հայաստան, որից այսօրվա դրությամբ միայն մեկ հոգու վերադարձրել ենք տուն` իր երկու ուղեկցորդների հետ Հայաստանում բուժում անցնելուց հետո», – ասաց նա։
Ամատունին պարզաբանեց, որ խոսքը հիմնականում ծանր դեպքերի մասին է, կան դեպքեր, որոնք անհապաղ մասնագիտական բուժման կարիք ունեն։
Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ ԿԽՄԿ–ն, թեև կարող է իրականացնել որոշակի հումանիտար գործողություններ, բայց նախաձեռնողական դերը համապատասխան կառույցների ձեռքերում է։
«Մենք փորձում ենք համաձայնեցնել և կարիքը հասցեագրել հնարավորինս արագ և արդյունավետ կերպով», – ասաց նա։
Ամատունու խոսքով, Լաչինի միջանցքի փակման ընթացքում եղել է հնարավորություն ԿԽՄԿ–ի 3 բեռնատարների միջոցով տեղափոխել է կառույցների կողմից բեռնված դեղորայք, որոշ սննդային պարագաներ, որոնք նախատեսված են եղել տեղական բուժհաստատություններում օգտագործման, բաշխման համար։
«Իհարկե խոսքը չի գնում ամբողջ բնակչությանն ամբողջությամբ ապահովելու մասին», – ասաց նա։
Նա նաև ավելացրեց, որ ԿԽՄԿ–ի թիմերը օրերս Ստեփանակերտում բաժանել են տաք սնունդ պատրաստելու և հիգիենայի պարագաներ տեղի մանկական ցերեկային խնամքի կենտրոններին, տարեցների հաստատությանը և հիվանդանոցներին։
«Դա, իհարկե, ամբողջությամբ չի հոգում կարիքները, բայց հնարավորություն է տալիս մարդկանց այս շրջանում լուծել օրական հացի հարցը», – ավելացրեց նա։
Պատասխանելով այն հարցին, թե ԿԽՄԿ–ն կարող է օգնել ապրանքների և առաջին անհրաժեշտության առարկաների տեղափոխման հարցում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են օգնել` Ամատունին նշեց, որ կառույցն ունի յուրահատուկ մանդատ և աշխատանքի ձևաչափ, որը նախատեսում է ուղիղ, որպես միջնորդ, աշխատանքը անմիջապես պատկան մարմինների, կառույցների, իշխանությունների ներկայացուցիչների հետ։
«Աջակցություն տրամադրելիս կամ ցանկացած գործողություն կատարելիս մենք աշխատում ենք միմիայն կառավարության ներկայացուցիչների հետ կամ համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ, չենք համագործակցում երրորդ կողմերի հետ` հաշվի առնելով մեր մոտեցումները, որոնք անպայման չէ, որ բոլորը կիսեն։ Այսինքն խոսքն այստեղ գնում է անկախության, չեզոքության, անկողմնակալության մասին, որոնք պահպանելով միայն` մենք կարողանում ենք կատարել մեր միջնորդական դերն այս բոլոր տարիների ընթացքում», – ասաց նա։
Խոսելով Արցախի 1100 բնակիչների մասին, որոնք շրջափակման պատճառով մնացել են Հայաստանում, Ամատունին նշեց, որ ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդ հանդիսանալ այդ անձանց տուն վերադարձնելու հարցում, եթե համապատասխան որոշում ընդունվի պատկան մարմինների կողմից և համաձայնեցվի կողմերի միջև։–0–