412.75
5.12
388.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT թանգարանը նախաձեռնել է ներառական ծրագիր՝ #ԶգաՍրտով (ՖՈՏՈ)

18:23
08 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ARARAT թանգարանի #ԶգաՍրտով նախագիծը միտված է նպաստելու ներառական օրակարգի զարգացմանը, ինչպես նաև ներկայացնում է այն գաղափարը, որ թանգարանը բաց և հարմարավետ ժամանցային վայր է հասարակության բոլոր այն անդամների համար, ում հետաքրքիր է հայկական կոնյակագործական ժառանգությունը, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

ЕКЗ.jpg

Ծրագրի շրջանակներում ARARAT թանգարանը, համագործակցելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, կազմակերպեց շրջայցներ հաշմանդամություն ունեցող այցելուների համար։

Այցի ժամանակ հյուրերին հնարավորություն տրվեց ծանոթանալու հայկական կոնյակի հարուստ պատմությանը, պատմական վերելքի հատկանշական պահերի, ինչպես նաև դարավոր վարպետության ժամանակակից եզրերին։
ARARAT թանգարանում շրջայցի հետագիծը կառուցված է այնպես, որ նոր զգացողական փորձառությունն ընկալելի է դառնում թե´ տեսողական, թե´ շոշափողական, թե´ լսողական, թե´ հոտառական, և թե´ համային զգայարանների միջոցով։ Այս առումով, ARARAT թանգարանը հասանելի է հաշմանդամություն ունեցող այցելուներին ոչ միայն տարածքի հարմարավետությամբ, այլև զգայական ընկալման լայն հնարավորություններով։

ЕКЗ.jpg

«Կոնյակագործության մեջ իրական ներդաշնակության կարելի է հասնել բացառապես յուրաքանչյուր մասնիկի յուրահատկության շնորհիվ։ Համոզված եմ, որ մենք՝ որպես հասարակություն, էլ ավելի մոտ կլինենք իրական ներդաշնակությանը, երբ կարողանանք գնահատել յուրաքանչյուրիս։ #ԶգաՍրտով նախագիծը խոչընդոտների բացակայության և բաց լինելու մասին է, ինչպես նաև նրա մասին է, որ ամենակարևորը կարող ենք զգալ միայն սրտով։ Հուսով եմ, որ մեր նախաձեռնությունը հյուրերին ոչ միայն գեղագիտական վայելք կպարգևի, այլև մեծ ոգեշնչման աղբյուր կհանդիսանա», - ասել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

ЕКЗ.jpg

«Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությունն ու անձնակազմը մեզ համար կազմակերպեց ջերմ ընդունելություն։ Հարկ է նշել, որ ARARAT թանգարանը Երևանի այն եզակի թանգարաններից է, որն իսկապես ապահովում է անարգել միջավայր: Այցելությունը թանգարան բավականին հաճելի և բովանդակալից էր։ Մենք սիրով խորհուրդ ենք տալիս բոլորին, ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, ծանոթանալու այս եզակի թանգարանի պատմությանն ու ցուցանմուշներին: Ի վերջո, հայկական կոնյակը մեր ազգային հպարտությունն է»,- նշել է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

ЕКЗ.jpg

ARARAT թանգարան հաճախ են այցելում հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն այս ծրագիրը, որը սոցիալական ցանցերում խորհրդանշականորեն մեկնարկեց դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվանն ընդառաջ, նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծելու այն գաղափարը, որ հուզական աշխարհը ի զորու է հաղթահարել ցանկացած խոչընդոտ, և թերևս ամենակարևորը՝ կարելի է զգալ միայն սրտով։
Բացի այդ, ARARAT թանգարանը վայրը է, որտեղ «ի սրտե» արտահայտությունը սոսկ խոսքեր չեն։ Իրապես, թանգարանի տակառներում հնացվում է կոնյակի սպիրտը, որին կոնյակի վարպետները, համաձայն ավանդույթի, անվանում են «սիրտ»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է