«Առանց Նիկոլ Հայաստան» և «Նիկոլ վարչապետ». Երևանում մեկնարկել են իշխանության և ընդդիմության հանրահավաքները (ՈւՂԻՂ)
01.03.2021,
18:07
«Առանց Նիկոլ Հայաստան» և «Նիկոլ վարչապետ». Երևանում մեկնարկել են իշխանության և ընդդիմության հանրահավաքները. ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում միաժամանակ մեկնարկել է երկու հանրահավաք։
Հայրենիքի փրկության շարժումը, որը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հանրահավաք է կազմակերպել Բաղրամյան պողոտայում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության Հրապարակ։
Փետրվարի 27–ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը։ Այն առարկություններով վերադարձրել է վարչապետի աշխատակազմ։ Փաշինյանը այն կրկին ուղարկել է նախագահին։ Նախօրեին իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։–0–