Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

08.02.2024, 14:19
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն․ՎԻԴԵՈ
Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը:

Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, թե ինչու է ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլ է բացահայտվել, երբ որս էր իրականացվում։

«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է», – ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ այս ամենը տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։

«Մենք միշտ քաղաքական կամք ենք ունեցել, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, իրոք, ցանկություն ունեցել ենք, բայց սա այն դեպքերից է, որ քաղաքական կամքը բավարար չէ, սրա համար պետք է ունենալ նաև գործիքներ։ Այդ գործիքները ստեղծվել են։ Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Փաշինյանը։–0–