Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ

11.10.2019, 19:05
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվի «Երևանի օրերը Վանաձորում» ծրագիրը: Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի քաղաքի տոնը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը (հեղինակ և բեմադրող ռեժիսոր Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան): 

Հոկտեմբերի 25 -ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական երաժշտության հետաքրքիր ծրագրով հանդես կգա Վանաձորի Կզարթմյանի անվան համերգային դահլիճում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): 

Հոկտեմբերի 26-ին,ժամը 19:00-ին «Երևանի օրերը Վանաձորում» կեզրափակվեն «Հայքի» հրապարակում: Այդ օրը Վանաձորը նշելու է նաև քաղաքի տոնը: Բացօթյա գալա-համերգին ելույթ կունենան Արամ mp3, «Գաթա բենդը»:–0–