Առաջին անգամ Հայաստանն ունի կին դատախազ. Վարդապետը երդվեց ԱԺ–ում

15.09.2022, 11:16
Առաջին անգամ Հայաստանն ունի կին դատախազ. Վարդապետը երդվեց ԱԺ–ում
Առաջին անգամ Հայաստանն ունի կին դատախազ. Վարդապետը երդվեց ԱԺ–ում
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նորընտիր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ այսօրվա նիստում երդվեց ու ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։

Այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը։

Աննա Վարդապետյանոը ծնվել է 1986թ.–ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։

Տարբեր տարիներին աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար, զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Վարդապետյանը 2020թ.–ից ՀՀ վարչապետի օգնականն է։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունների ժամկետը լրացել է 2022թ.–ի սեպտեմբերին։ Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2016թ.–ի սեպտեմբերին։–0–