Առաջիկայում կունենանք կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր.նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում պատվաստանյութերի պաշարները պարբերաբար համալրվում են, որպեսզի պոլիկլինիկաները, բուժական կենտրոնները, շարժական կայանները պատրաստ լինեն մեծ թվով քաղաքացիների սպասարկել, ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պատվաստանյութերի մատակարարման հետ կապված անընդհատ որոշակի հետաձգումներ էին լինում: Սակայն առաջիկայում կունենանք նոր պատվաստանյութեր, բայց պետք չէ սպասել նոր պատվաստանյութերի: Մենք այսօր ունենք խնդիր, և մենք ունենք այդ խնդրի լուծման լավագույն միջոցներից մի քանիսը»,-ասաց ԱԱվանեսյանը:
Նախարան ընդգծեց նաև, որ առաջիկայում կանխատեսում են հիվանդացության աճ, ուստի այս պահին է կարևոր այդ միջոցառումները կիրառել և ոչ միայն հոկտեմբերի 1-ից հետո:
Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ներդրվում է պահանջ, ըստ որի` աշխատողները պետք է 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքը, կամ պատվաստվեն։
«Պատվաստումները շատ կարևոր միջոց են, բայց դիմակների նկատմամբ նույնպես մենք պետք է ավելի զգոն լինեք և շարունակենք կրել: Մեզ մոտ պատվաստումները դեռ այնպիսի ցուցանիշների չեն, որպեսզի մենք հանգիստ լինենք: Բայց առաջիկայում այդ ցուցանիշների բարձրացմանը զուգահեռշատ քիչ թվով քաղաքացիներ կհիվանդանան, և, եթե անգամ վարակվեն, հնարավորինս ծանր և բարդ ընթացքից զերծ կլինեն»,-եզրափակեց Ավանեսյանը:-0-