Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է պաշտոնից

13.03.2020, 20:31
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է պաշտոնից
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, հաղորդում է «Հայկական ժամանակը»` հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին։

Նշվում է, որ Բիչախչյանն ազատվել է պաշտոնից ոստիկանությունում մշտապես իրականացվող կադրային քաղաքականության շրջանակներում:

Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 20 ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:–0–