556.82
6.74
477.34
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկն արժանացել է «Տարվա ամենահուսալի Բանկ» հեղինակավոր մրցանակին

19:37
12 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Global Finance»  հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ամերիաբանկը ճանաչվել է «Տարվա ամենահուսալի Բանկը» Հայաստանում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

«Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունները վկայում են բանկային համակարգի կայունության մասին, որը պահպանվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած անկումային պայմաններում: Բանկերը  ոչ միայն ապահովեցին խիստ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, այլև շատ դեպքերում աջակցեցին  համավարակի պայմաններում անհրաժեշտ սարքավորումներ ու պարագաներ ձեռք բերելու հարցում»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

Նրա խոսքով.  «Ամենահուսալի բանկերը կայունության գրավականն են: Այսօր էլ ամենահուսալի բանկերը շարունակում են աջակցել իրենց երկրների կառավարությանն ու համայնքներին` համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները հնարավորինս արագ հաղթահարելու հարցում»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ նման դժվարին ժամանակներում երկրի ամենահուսալի բանկ ճանաչվելն իսկապես մեծ պատիվ է Բանկի համար.  «Որպես Հայաստանի ամենամեծ ֆինանսական հաստատություն` մենք մեծ պատասխանատվություն ստանձնեցինք և համավարակի ընթացքում աջակցեցինք անհատներին, ձեռնարկություններին և համայնքներին: Կապիտալի, ֆինանսավորման և իրացվելիության մեր կայուն դիրքերը, ճգնաժամի պայմաններում ռիսկերը գնահատելու և կառավարելու ունակությունն օգնեցին մեզ ոչ միայն դիմակայել, այլև  ավելի հզորանալ»:

Արդեն ավելի քան քսանհինգ տարի Global Finance ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկը հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են` հիմք ընդունելով Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին  տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծությունը և գնահատումները: 

Աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը` այստեղ

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ի մասին 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:24
19 Հոկտեմբերի 2021
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած 5 ռազմագերիների դիմավորման կադրերը (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Ադրբեջանից վերադարձած  5 ռազմագերիների դիմավորման կադրերը.ՖՈՏՈ
19:58
19 Հոկտեմբերի 2021
Հայաստան է վերադառնում 5 ռազմագերի, հայտնի են նրանց անունները
Հայաստան է վերադառնում 5 ռազմագերի, հայտնի են նրանց անունները
15:26
19 Հոկտեմբերի 2021
Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
Փորձագետները պարզաբանել են, թե որ պատվաստանյութերն են նախընտրելի հղիների համար
13:10
19 Հոկտեմբերի 2021
Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը
11:40
19 Հոկտեմբերի 2021
Հարկայինի 4 պաշտոնյաները «բռնվել են» 1մլն դրամի կաշառք վերցնելու պահին. կադրեդ դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Հարկայինի 4 պաշտոնյաները «բռնվել են» 1մլն դրամի կաշառք վերցնելու պահին. կադրեդ դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
11:30
19 Հոկտեմբերի 2021
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում (ՎԻԴԵՈ)
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող ծրագրի մեկնարկը.ՎԻԴԵՈ
11:05
19 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1054 նոր դեպք, 889 մարդ առողջացել է, 37 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1054 նոր դեպք, 889 մարդ առողջացել է, 37 մարդ մահացել է
09:47
19 Հոկտեմբերի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում ու Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
12 ժամ ջուր չի լինի Երեւանի 3 վարչական շրջանում ու Կոտայքի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
22:57
18 Հոկտեմբերի 2021
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
Կապանի սարերից մեկը հանձնվե՞լ է Ադրբեջանին.ԱԱԾ–ն մեկնաբանում է
22:31
18 Հոկտեմբերի 2021
9 ամսում ավելի քան 1 մլն մարդ է մեկնել ՀՀ-ից. Ապագա կա՞ Հայաստանում. պատասխանում են համաքաղաքացիները (ՎԻԴԵՈ)
9 ամսում ավելի քան 1 մլն մարդ է մեկնել ՀՀ-ից. Ապագա կա՞ Հայաստանում. պատասխանում են համաքաղաքացիները.ՎԻԴԵՈ
22:27
18 Հոկտեմբերի 2021
Նիկոլ Փաշինյանը նոր տարածքնե՞ր է տալիս. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը նոր տարածքնե՞ր է տալիս. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ.ՎԻԴԵՈ