432.8
4.09
410.12
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկն առաջին մասնաճյուղն է բացել Հրազդանում.հատուկ առաջարկ նոր հաճախորդների համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20:26
06 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն այսօր բացեց իր նոր` «Հրազդան» մասնաճյուղը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 

Մասնաճյուղը գտնվում է ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում։ Այն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ը:

«Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Америабанк (1).jpg

Հետևելով աճի ռազմավարությանը 

«Ինչպես ձեզ հայտնի է, Ամերիաբանկն ունի աճի և զարգացման հստակ ռազմավարություն, որի հիմնական ուղղությունն է հաճախորդների սպասարկումը` թվային և տեխնոլոգիական ալիքների ու գործիքների կիրառմամբ։ Հաշվի առնելով մեր հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը` մենք նաև ընդլայնում ենք մասնաճյուղերի ցանցը», – ասաց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։ 

Նրա խոսքով, Ամերիաբանկը փորձում է մասնաճյուղեր բացել այն բնակավայրերում, որտեղ բնակվում են առավել թվով հաճախորդներ։

Америабанк (1).jpg

«Հրազդանը դարձավ հերթական քաղաքը, որտեղ կա մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն` հաշվի առնելով քաղաքի ներուժը, ձեռնարկությունները։ Սա ընթացիկ տարում բացված չորրորդ մասնաճյուղն է և առաջինը` մարզերում։ Երեքը բացվել է Երևանում` «Դալմա», «Էրեբունի» առևտրի կենտրոններում և Մաշտոցի պողոտայում», – ասաց Բարսեղյանը։ 

Նա նշեց, որ 2021թ.–ին ընդլայնվել է նաև Ջերմուկի մասնաճյուղը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է բացել ևս մեկ բավականին մեծ մասնաճյուղ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։ 

«Հինգ մասնաճյուղերի բացումը վկայում է բանկի զարգացման տեմպերի և հաճախորդների ու բիզնեսի ակտիվության մասին։ Ամերիաբանկը երկրի խոշորագույն բանկերից է, ընդ որում խոսքը ոչ միայն թվային ցուցանիշների մասին է, ըստ որոնց բանկը առաջատար է, այլև` որակական։ Խոսքը նաև սպասարկման որակի, թվայնացման մասին է։ Մեր գործառնությունների ավելի քան 90%–ն իրականացվում է մասնաճյուղերից դուրս, այնպես որ կարող եք պատկերացնել, թե թվայնացման ինչ մակարդակի մասին է խոսքը», – ասաց Բարսեղյանը։

Америабанк (1).jpg

Նա խոստացավ, որ գործընթացը կլինի շարունակական։ Հետագայում այլ քաղաքներում ևս, որտեղ կա հաճախորդների բազա, կբացվեն մասնաճյուղեր, չնայած առաջնահերթությունը տրվում է թվային տեխնոլոգիական լուծումներին` առցանց համակարգերին և հարթակներին։

«Միավորելով դրանք` մենք կստանանք էկոհամակարգեր, որոնցում մեր հաճախորդները կկարողանան բավարարել իրենց բիզնես պահանջները, այդ թվում` ոչ ֆինանսական», – ասաց Բարսեղյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի բավականին մեծ թվով բնակիչներ դեռ չեն օգտվում բանկային ծառայություններից։ Այսպիսով, առաջիկա տարիներին մարզերում մասնաճյուղերի բացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը, «ստվերային» տնտեսության նվազմանը։ Եվ Ամերիաբանկն ընդլայնելու է իր ֆիզիկական և թվային ներկայությունը` բնակչությանը պատշաճ կերպով սպասարկելու համար։ 

Америабанк (1).jpg

Նոր մասնաճյուղի հարմարավետությունն ու նորարարությունները

Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ «Հրազդան» մասնաճյուղը Կոտայքի մարզի երկրորդ մասնաճյուղն է և բավականին հարմարավետ ու գեղեցիկ է` նորարարական լուծումներով և տեխնոլոգիապես հագեցած։

«Դրա շնորհիվ` մենք կկարողանանք մարզում ապահովել սպասարկման բարձր մակարդակ։ Մասնաճյուղի բացման կապակցությամբ մենք առաջարկում ենք մի շարք արտոնյալ պայմաններ մեր նոր հաճախորդներին` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց», – ասաց Խաչատրյանը։ 

Америабанк (1).jpg

Նրա խոսքով, ֆիզիկական անձանց առաջարկվում է մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ (առանց մեկ տարվա սպասարկման վճարի), օնլայն/մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով, VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճարով (3000 դրամի փոխարեն)։

«Իրավաբանական անձանց առաջարկվում է Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի, ինչպես նաև Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի», – ասաց Խաչատրյանը։

Նա վստահություն հայտնեց, որ «Հրազդան» մսանաճյուղը նոր մակարդակի վրա կբարձրացնի ծառայությունների որակը։ Խաչատրյանը նշեց, որ «Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:

Америабанк (1).jpg

«Ստեղծվել է 9 աշխատատեղ, աշխատակիցների մեծ մասը բնակվում է մարզում։ Հույս ունենք, որ բիզնեսի զարգացմամբ մենք կկարողանանք ավելացնել աշխատատեղերի թիվը», – ասաց Խաչատրյան` հույս հայտնելով, որ բոլոր հաճախորդները գոհ կլինեն նոր մասնաճյուղի սպասարկմամբ։

«Հրազդան» մասնաճյուղի հաճախորդներից մեկը` Թամարա Նավասարդյանը, հայտարարեց, որ մասնաճյուղի բացումն իր քաղաքում կարելի է միայն ողջունել։ Նա սկսել է օգտվել Ամերիաբանկի ծառայություններից Դիլիջանում, Աբովյանում։

«Ինձ համար շատ հեշտ է համագործակցել Ամերիաբանկի հետ։ Ես գործառնություններ եմ կատարում քարտով, վարկերով, արդեն երեք տարի է ապառիկ եմ վճարում», – ասաց Նավասարդյանն` ավելացնելով, որ Ամերիաբանկը հաջողություն է բերում։

Ամերիաբանկի մասին 

Америабанк (1).jpg

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 

Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:22
07 Հոկտեմբերի 2023
Ֆասթ Բանկը դարձել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը
Համագործակցության շրջանակներում Ֆասթ Բանկի տարբերանշանը ներկայացված է լինելու ֆուտբոլային ակումբի խաղային և մարզումային մարզահագուստի վրա, ինչպես նաև այլ ֆիզիկական և թվային հարթակներում
16:44
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
ՌԴ-ն Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի
13:26
06 Հոկտեմբերի 2023
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան
13:19
06 Հոկտեմբերի 2023
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
ՀՀ–ում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
12:34
06 Հոկտեմբերի 2023
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
Հայաստանի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել
12:18
06 Հոկտեմբերի 2023
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցը կաշառքի դիմաց արգելված իրեր է փոխանցել դատապարտյալին
11:38
06 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ին ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:15
05 Հոկտեմբերի 2023
Յուրացրել է 1,4մլրդ դրամ. ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
20:41
05 Հոկտեմբերի 2023
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
Սահմանազատում՝ հիմնվելով ԽՍՀՄ ԳՇ ամենավերջին քարտեզների վրա. Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է հրապարակվել
19:10
05 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ, ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի գլխավոր պողոտաներից մեկում
18:54
05 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ
19:02
04 Հոկտեմբերի 2023
Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար, պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար. ՎԻԴԵՈ