Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման. ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժ (ՎԻԴԵՈ)

04.06.2021, 13:15
ՎԶԵԲ–ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերներին, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակին և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցությանը.ՎԻԴԵՈ
Ամերիաբանկը պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման. ՎԶԵԲ գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժն անդրադարձել է 2020թ. ՎԶԵԲ-ի մարտահրավերներին, ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնմանը, Հայաստանում բանկային համակարգի ներկա վիճակին և Ամերիաբանկի հետ արդյունավետ համագործակցությանը, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

«Աշխարհը ճգնաժամային իրավիճակում է, և տեղաբաշխողը պետք է կարողանա պատշաճ կերպով ներգրավել ներդրողներին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ են ամուր հիմքեր, որոնք իմ կարծիքով կարելի է բաժանել 2 խմբի. առաջինը կապիտալի նվազագույն չափն է, և Ամերիային հաջողվում է ապահովել այն, ինչը հեշտ չէ, քանի որ Հայաստանի շուկան մեծ չէ: Իրականում նրանք կարող են մի շարք ներդրողների առաջարկել իրենց բաժնետոմսերը, և դա կդառնա բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում միջազգային ասպարեզում: Եվ խնդիրը միայն չափը չէ, կարևոր է նաև որակը: Ամերիան ունի հիանալի ղեկավար կազմ, առաջարկում է լավ պրոդուկտներ, ունի հաճախորդների մեծ բազա և, հետևաբար, իմ կարծիքով, պատրաստ է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման», – նշել է Մալիժը:

Հարցազրույցը կարող եք դիտել հետևյալ հղումով։–0–