Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ է անցկացնում ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով

30.09.2022, 16:17

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը Facebook–յան իր էջում։

«Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», – նշել է Արթենյանը։

Загружается новость ... "Лево"

Նա հայտնել է, որ առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։

«Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը», – նշել է Արթենյանը։

Կաթողիկոսի և նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22–ին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պաշտոնական հաղորդագրության մեջ հանդիպման մանրամասների մասին տեղեկություն չկար։–0–