Ամառն ավարտվու՞մ է. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

09.08.2021, 14:15
Ամառն ավարտվու՞մ է. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ
Ամառն ավարտվու՞մ է. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Գերատեսչությունից զգուշացնում են, որ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 09-14-ին,  երեկոյան ժամերին և գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 09-ին, 11-ին՝ շրջանների զգալի մասում, 10-ին, 12-14-ին ` առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-ին կբարձրանա 2-4 աստիճանով։  

Մասնավորապես Երևան քաղաքում՝ այսօր ցերեկը կանխատեսվում է +32…+34 աստիճան, գիշերը՝ +20…+22: Օգոստոսի 10-ի ցերեկը սպասվում է +35…+37, գիշերը՝ +20…+22 աստիճան: Հաջորդող օրերին՝ 11-ին, 12-ին, 13-ին և 14-ին ցերեկը կանխատեսվում է 33-ից մինչև 36 աստիճան տաքություն, գիշերը՝ +21….+23:-0-

 - рис.1